ՇԱՆԹԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ << ՇԱՆԹԱՀԱՐԵՑ >> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

10:27 - 24 Օգո, 2021

Ուզբեկստանից առաջինը  գրոսմայստերի կոչմանն արժանացել է  Գեորգի Ագզամովը: Այդ շախմատիստի հիշատակը հավերժացնելու նպատակով , արդեն 14 –րդ տարին անընդմեջ, անցկացվում   է միջազգային մրցաշար: Մասնակիցների  թվում զգալի տոկոս են կազմում գրոսմայստերները: Այս անգամ 11 երկրների 65 պատվիրակներից  19 –ը  ունեին շախմատիստի բարձրագույն  կոչումը: Նրանց շարքում էին մեր երկրի ներկայացուցիչները:  Ավելին, երևանցի Շանթ Սարգսյանը հեղինակությունների մրցապայքարում  ինը հնարավորից վաստակեց յոթ միավոր,  ճանաչվեց մրցաշարի միանձնյա հաղթող և տասը կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:  Նրան  հաջորդեց թիմակից Տիգրան Հարությունյանը, որը նույնքան հնարավորից վաստակեց 6 , 5 միավոր և բաժանեց  2 – 7 –րդ տեղերը: Կես միավորով  ետ մնաց Մանուէլ Պետրոսյանը, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանի անվան դիմաց գրանցվեց 4, 5 միավոր:

Մրցանակային հիմնադրամը կազմում էր 25 հազար ԱՄՆ դոլար:

Այլ նորություններ